ԵԱ. Հայաստանի զույգը 13-րդն է

442

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պարային զույգը գրավեց 13-րդ տեղը՝ 168.43։

Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեցող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ազատ ծրագրում ցույց տվեցին 11-րդ արդյունքը։

Կարճ ծրագրում նրանք գրավել էին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման շեմը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան եւ Նիկիտա Կացալապովը՝ 217.96։

Նախորդ հոդվածըՆազարբաևի ընտանիքի անդամները հրաժարականներ են տալիս
Հաջորդ հոդվածըԻնչո՞ւ են այդ երեքը գերիշխող. «Առավոտ»