ԵԱ. Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները

428

Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:

Վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է:

Հովհաննես Գաբուզյանը (19-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (26-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (32-րդ տեղ) մրցաշարն ավարտել են 7-ական միավորով, Ռոբերտ Հովհաննիսյանը (36-րդ տեղ)՝ 6.5, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (64-րդ տեղ)՝ 6:

Առաջին տեղը գրավել է  8.5 միավոր հավաքած ռուս Անտոն Դեմչենկոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել գերմանացի Վենսան Կեյմերից: Երրորդ տեղը գրավել է ռուս Ալեքսեյ Սարանան, որը վաստակել է 8 միավոր:

Մրցաշարին մասնակցում էին 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Նախորդ հոդվածըԿարլսենը՝ Aimchess US Rapid-ի հաղթող, Արոնյանը ևս կմասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին
Հաջորդ հոդվածըԿկայացվի Բելառուսի ընդդիմության առաջնորդների դատավճիռը