‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերը պարտություն կրեցին’

1303

ԵԱ-2015. Անհաջող օր Հայաստանի թիմերի համար

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկած շախմատի  Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին:

6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 83-րդ քայլում պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Լորան Ֆրեսինեի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսեց Ռոմեյն Էդուարի հետ, իսկ չորրորդ համար Հրանտ Մելքումյանը սեւերով խաղաղությամբ բաժանվեց Էթյեն Բաքրոյի հետ:

Կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց ռուսներին: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը եւ երրորդ համար Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին սպիտակներով, Լիլիթ Մկրտչյանը` սեւերով, իսկ Մարիա Կուրսովան չորրորդ խաղատախտակի վրա սեւ խաղաքարերով հաղթեց Անաստասիա Բոդնարուկին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Իսլանդիային, իսկ կանանց թիմն Էլինա Դանիելյանի հաղթանակի շնորհիվ ուժեղ էր գտնվել Լատվիայից՝ 2.5:1.5:

Երրորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Եվրոպայի առաջնություն, երկրորդ տուր

Հայաստան (6) – Ֆրանսիա (4)՝ 1.5:2.5

Ռուսաստան (1) – Հունաստան (18)՝ 3:1

Անգլիա (5) – Վրաստան (17) ՝ 2:2

Հոլանդիա (9)  – Խորվաթիա (16) ՝ 2:2

Չեռնոգորիա (29) – Ուկրաինա (2)՝ 1:3

Կանանց մրցաշար, երկրորդ տուր

Հայաստան (6) – Ռուսաստան (2)՝ 1:3 

Վրաստան (1) – Թուրքիա (14)՝ 3.5:0.5

Ուկրաինա (3) — Լեհաստան (4)՝ 3.5:0.5

Իսպանիա (11) – Սերբիա (12)՝ 2.5:1.5

Ֆրանսիա (5) – Ռումինիա (8)՝ 2:2

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ֆուտբոլային խաղերից առաջ կհնչի Ֆրանսիայի հիմնը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերի երրորդ մրցակիցները’