‘ԵԱ. 7-րդ տուրում տղամարդկանց հավաքականը հաղթեց, կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց’

1400

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղաց:

Տղամարդկանց հավաքականը մրցեց Լեհաստանի ընտրանու հետ: Մեր հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց: Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը, ովքեր հանդես էին գալիս սև խաղաքարերով, հաղթանակներ տարան, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի խաղացին: 

Այժմ Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` առաջատար Ռուսաստանին զիջելով 3 միավորով:

ՀայաստանԼեհաստան՝ 3:1

  • Ռադոսլավ Վոյտաշեկ — Լևոն Արոնյան՝ 0:1
  • Գաբրիել Սարգսյան — Յան-Կրիստոֆ Դուդա՝ ½:½
  • Գժեգոշ Գայևսկի — Սերգեյ Մովսեսյան՝ 0:1
  • Հրանտ Մելքումյան — Մատյուշ Բարտել՝ ½:½

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն էր. արձանագրվեց 2:2 հաշիվը: Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ Գյուլնար Մամադովայի նկատմամբ, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին Կազիմովայի և Ֆատալիևայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց Զեյնաբ Մամեդյարովային:

7-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականն ունի 8 միավոր և առաջատար Ռուսաստանին զիջում է 5 միավորով:

ՀայաստանԱդրբեջան՝ 2:2

  • Դանիելյան — Մամեդյարովա՝ 0:1
  • Մկրտչյան — Մամադովա` 1:0
  • Գալոյան — Կազիմովա` ½:½
  • Կուրսովա — Ֆատալիևա՝ ½:½

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու vs Մեսսի. Ո՞ւմ են ավելի շատ որոնում «Google»-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’