‘Եգիպտական ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղեւորներին կսպասարկեն հիջաբով ծածկված ‘

872

Եգիպտոսյան խոշորագույն՝ Egypt Air ավիաընկերության հիմնադրման 80 տարիների ընթացքում առաջին անգամ ինքնաթիռներում ուղեւորներին կդիմավորեն հիջաբով ծածկված ուղեկցորդուհիները: «Հիջաբով ուղեկցորդուհիները այսուհետ կսպասարկեն ընկերության բոլոր երկրներ մեկնող չվերթերը», — երկուշաբթի Կահիրեում հայտարարել է ընկերության տնօրեն Թաուֆիկ Ասին: 

Ավիաընկերության ուղեկցորդուհիների համար հիջաբի ձեւավորմամբ զբաղվել են տեղացի մոդելավորողները. այն իրենից կնոջ ուսերը թեթեւակիորեն ծածկող, ավիաընկերության ավանդական գույներով ձեւավորված կիսաթափանցիկ թաշկինակ է ներկայացնում:
Ուղեկցորդուհիներին մահմեդական ավանդական տարազով «զգեստավորելու» որոշումն ընդունել է ավիաընկերության ղեկավարությունը Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության հետ համատեղ: Որոշման դրդապատճառը հոլդինգի մի աշխատակիցների գորադուլներն էին, որոնց միջոցով Egypt Air-ի աշխատակիցները պահանջում էին հիջապ կրելու հնարավորություն տալ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդների դատավարությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» խիստ միջոցներ է ձեռնարկել Մոուրինյոյի կոշտ հայտարարություններից հետո’