‘Եգիպտացիները հեղափոխության տարեդարձը դիմավորել են Մուրսիի դեմ զանգվածային ցույցերով’

818

Եգիպտական հեղափոխության երկրորդ տարեդարձի նախօրեին Կահիրեի Թահրիրի հրապարակում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարաները պահանջել են նախագահ Մուրսիի հրաժարականը՝ պնդելով, որ նա դավաճանել է հեղափոխությանը, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն:

Բախումներն սկսվել են հունվարի 24-ին, այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ավերել խորհրդարանի և նախարարների պալատի շենքը շրջափակող շինությունները: Ցույցի մասնակիցները քարեր և պայթուցիկ նյութով լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:

Ինքը Մուրսին հունվարի 24-ին գտնվել է Իսմայիլիա քաղքում, որտեղ նույնպես ընդդիմադիր դիրքորոշմամբ մարդկանց ցույցեր են անցել: Մուրսին կոչ է արել իր հայրենակիցներին խաղաղ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում տոնել հեղափոխության տարեդարձը:

Նախորդ հոդվածը‘Տեխաս նահանգի կանայք, իրենք էլ չիմանալով այդ մասին, պոռնոաստղերի են վերածվել’
Հաջորդ հոդվածը‘Ընդվզումներ Վանաձորում. պատճառը 12 օր բերանը կարած կալանավորն է’