‘Եգիպտոսի դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Մուբարաքին’

923

Եգիպտոսում դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել երկրի տապալված նախագահ, 85-ամյա Հոսնի Մուբարաքին: Գրավի գումարի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Պաշտպանական կողմի խոսքերով՝ ծանր հիվանդ Մուբարաքը կարող է բանտից դուրս գալ այսօր երեկոյան: Երկուշաբթի օրը դատարանը նրա վրայից հանել էր կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից մեկը:

Անցյալ տարվա հունիսին Եգիպտոսի նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել 2011 թ. ցույցերի մասնակիցների սպանությանը մասնակից լինելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն այս տարվա հունվարին նրա փաստաբանները կարողացան հասնել նրան, որ գործը վերանայվի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘ՀԱՀ ոստիկանությունը միջազգային պոռնոցանց է վնասազերծել ‘
Հաջորդ հոդվածը‘Մանկապարտեզում կրակ բացած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել’