‘Եգիպտոսի դատարանները չեն հանձնվում’

855

Եգիպիտոսի դատարանները շարունակում են ընդդիմանալ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին, որն ինքն իրեն աննախադեպ լայն լիազորություններով է օժտել:

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը, ինչպես նաև Կահիրեի և Գիզայի վերաքննիչ դատարանները ամբողջովին դադարեցրել են իրենց աշխատանքը՝ պահանջելով նախագահ Մուրսիից անհապաղ ետ կանչել Սահմանադրական փոփոխությունների իր ծրագիրը: Միևնույն ժամանակ՝ Գերագույն սահմանադրական դատարանը մտադիր է շարունակել իր աշխատանքը՝ չնայած իսլամիստներին գահընկեց անելու մասին բազմիցս հնչեցրած մեղադրանքներին:

Սահմանադրական ուղղումների փաթեթով Մուրսին անձեռնմխելիությամբ է օժտում մինչ այժմ իր կողմից արձակված բոլոր հրամանները, իսկ դատական համակարգին զրկում է Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը և Սահմանադրական խորհուրդը ցրելու հնարավորությունից: 

Նախորդ հոդվածը‘ԿԳ նախարարը չունի բացատրություն, թե ինչու է հաստատվել Մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրող դասագիրքը’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանում չվերթները իրականացնելու են մի քանի ավիաընկերություններ ‘