‘Եգիպտոսի իշխանությունները պահանջում են անհապաղ դադարեցնել նստացույցը ‘

922

Եգիպտոսի իշխանությունները Կահիրեում նախագահական պալատի մոտ հավաքված նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդներին մի քան իժամ ժամանակ է տվել, որպեսզի ընդդիմադիրները ազատեն հրապարակը: Ականատեսների վկայությամբ, ցուցարարներն արդեն սկսել են լքել հրապարակը:

Երեքշաբթի Մուրսիի քաղաքականությանն ընդդիմացողները նախագահական նստավայրի դիմաց վրաններ են տեղադրել: Կարճ ժամանակ անց ընդդիմության եւ իշխանութան կողմնակիցների միջեւ բախումներ են սկսվել, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Եգիպտոսի իշխանությունների տվյակներով, բախումների ընթացքում 6 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը վնասվածքներ են ստացել:  

 

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի եռանախագահները կոչ են անում խաղաղության պատրաստել հասարակություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական ոսկերիչները Swarovski քարերով զարդարված ոսկե iPhone են պատրաստել ‘