‘Եգիպտոսի նախագահն առաջին անգամ ներկա է եղել Ծննդյան տոների պատարագին’

948

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին եգիպտական պետության առաջին ղեկավարն է, որ ներկա է գտնվել Ծննդյան տոների պատարագին: Երեքշաբթի երեկոյան նա անսպասելիորեն այցելել է Կահիրեի կենտրոնում գտնվող Սուրբ Մարկոսի եկեղեցի, որտեղ հավաքված են եղել հազարավոր ղպտիներ (եգիպտացի քրիստոնյաներ), և անձամբ շնորհավորել է հավատացյալներին տոնի կապակցությամբ: Ութ միլիոն ղպտիների համար սա նշանակալի իրադարձություն է:

Մուսուլմաններն ու քրիստոնյաները դարեր շարունակ Եգիպտոսում ապրում են կողք կողքի: Սակայն վերջին տասնամյակներին կրոնի հարցերը բազմիցս գայթակղության քար  և գործիք են դարձել ծայրահեղականների ձեռքին, որոնք ջանում են ատելություն սերմանել և միջկրոնական թշնամանք հրահրել հարևանների միջև:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը փորձում էր կրոնական հանդուրժողականության ակտիվ քաղաքականություն վարել, սակայն, փաստորեն, քրիստոնյաների խոստովանությամբ՝ իրենք հաճախ էին բախվում իրենց իրավունքների բացահայտ ոտնահարման հետ և ճնշումների էին ենթարկվում մուսուլման մեծամասնության կողմից:

Եգիպտացիներն անդադար կրկնում են, որ իրենք բոլորը եղբայրներ են, անկախ կրոնական պատկանելությունից, և այս տարվա Ծննդյան տոները դարձան դրա վառ դրսևորումը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սթիվեն Ֆրայն ամուսնանում է իր 27-ամյա ընկերոջ հետ’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի անդամ կդառնա ապրիլի 1-ից’