‘Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ստորագրել է նոր սահմանադրությունը’

765

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը, որն ընդունվել էր դեկտեմբերի 15-ին և 22-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, հայտնում է Reuters  գործակալությունը:

Արդեն տեղի է ունեցել Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի նիստը, որն ըստ փոփոխված սահմանադրության՝ մեծ լիազորություններ է ստացել: Վերին պալատի լիազորությունները կգործեն մինչ ստորին պալատի ընտրությունները: Ակնկալվում է, որ այս մարմինը կզբաղվի ստորին պալատի ընտրությունների կազմակերպման օրենսդիր դաշտի նախապատրաստմամբ, որոնք կանցկացվեն եչկու ամիս հետո:

Հիշեցնենք, որ սահմանադրական փաթեթը նախապատրաստվել է «Մուսուլման եղբայրների» շարժման կողմից և հիմնված է շարիաթի սկզբունքների վրա: Ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել փաթեթը՝ համարելով, որ նման կերպ նախագահ Մուրսին փորձում է բացարձակ իշխանություն ստանալ:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական ոստիկանության համար մշակվում են մահապարտների դետեկտորներ’
Հաջորդ հոդվածը‘Սամիր Նասրին «Մանչեսթեր Սիթիում» իրեն մեկուսացված է զգում’