‘Եգիպտոսի նախկին նախագահի գործով դատական լսումները հետաձգվել են’

773

Շաբաթ օրը Կահիրեում սկսված դատական լսումները՝  Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով,  հետաձգվել են անորոշ ժամանակով: Այդ մասին այսօր հաղորդել է արաբական Al Arabia հեռուստատեսությունը:

Դատարանի նախագահն այդ որոշումը կայացրել է դատական նիստի մեկնարկից քիչ անց՝ դատավորներին ապացույցների հետ ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով: Հաջորդ դատական նիստի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:

85-ամյա Հոսնի Մուբարաքը 2011 թ. Եգիպտոսում հակակառավարական բողոքի ցույցերը ցրելու ընթացքում ցուցարարների մահվան գործով անցնում է որպես կասկածյալ, հաղորդում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին իրեն հոգնած եւ հիասթափված է զգում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարը հուսով է, որ Վրաստանը կմտնի ՆԱՏՕ’