‘Եգիպտոսի ՆԳՆ նախարարի դեմ մահափորձ է կատարվել’

786

Կահիրեում ականապատված մեքենան պայթել է այն պահին, երբ նրա կողքով անցնելիս է եղել Եգիպտոսի ՆԳ նախարար Մոհամեդ Իբրահիմի ավտոշարասյունը: Իշխանությունները հայտնում են, որ նախարարը չի տուժել, սակայն հարձակման արդյունքում վիրավորվել է մի քանի մարդ: Իշխանությունները նաև հայտնում են, թե ոստիկանությունը սպանել է նախարարի դեմ մահափորձ իրականացնող երկու գրոհայինների: Մի վարկածի համաձայն՝ պայթուցիկը եղել է Իբրահիմի տան մոտ կայանած ավտոմեքենայում: Այլ տեղեկություններով՝ ռումբը նետվել է հարևան շենքի տանիքից: Մոհամեդ Իբրահիմը ներքին գործերի նախարար է նշանակվել դեռևս պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կառավարման ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի ռադիկալները կոչ են անում արագացնել Սիրիայի ռմբակոծումը’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում մեկնարկում է ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ֆորումը’