‘Եգիպտոսի պաշտպանության նախարարը համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում’

881

Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին համաձայնել է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, այսօր հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով քուվեյթյան «Աս-Սիյասա» թերթին:

Ինչպես գրել է պարբերականը, ալ-Սիսին հայտարարել է, որ ինքն «այլընտրանք չունի, քան կատարել Եգիպտոսի ժողովրդի պահանջը» և իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:

Հունվարի վերջին Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը դիմել էր ալ-Սիսիին՝ խնդրելով առաջադրվել նախագահական ընտրություններում: Այն ժամանակ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարն իր որոշման մասին կհայտնի առաջիկա օրերին:

Եգիպտոսում նախագահական ընտրություններ կանցկացվեն ապրիլի վերջին: Նախագահի թեկնածուների գրանցումն սկսվում է փետրվարի 18-ից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախարարը ՄՄ-ին միանալուց հետո՝ 1.5 %-ոց ինֆլացիա է կանխատեսում ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն սպառնում է խզել Հարավի հետ պայմանավորվածությունը’