‘Եգիպտոսի վարչապետը ժամանել է Գազա. Այցի առթիվ պաղեստինցիները խախտել են հրադադարը’

857

Իսրայելի օդուժը Գազայում ռմբակոծել է Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիի նստավայրը:  Օդային հարվածի պահին Հանին աշխատավայրում չի եղել, հայտնում է «Երուսաղեմ Փոստ» պարբերականը:

Մինչ այդ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը ժամանել է Գազայի հատված՝ ի նշան աջակցության Պաղեստինի ժողովրդի:  Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝  Եգիպտոսի կառավարության ղեկավարի շրջայցի ընթացքում Իսրայելը և Գազան ժամանակավորապես դադարեցնելու էին փոխհրաձգությունը:

Սակայն հայտնի է դարձել, որ կողմերն արդեն խախտել են պայմանավորվածությունը:  Քանդիլի ժամանումից քիչ անց Գազան մի քանի տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ արտաքին քաղաքականությունը երկակի ստանդարտներ ունի. ռուս դիվանագետ’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» ֆինանսական ռեկորդներ է արձանագրում’