‘Եգիպտոսն ԱՄՆ-ին խնդրել է չմիջամտել «Ալ-Ջազիրայի» լրագրողների գործին’

746

Ամերիկյան իշխանությունները Եգիպտոսին խնդրել են  վերանայել «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության լրագրողների ազատազրկման դատավճիռը: Սպիտակ տան ներկայացուցիչը դատարանի որոշումն անվանել է «քաղաքական նկատառումներով արձակված»:

Ի պատասխան՝ պաշտոնական Կահիրեն հայտարարություն է տարածել, որում Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին և հարգել  «եգիպտական անկախ արդարադատությունը»:

Ազատազրկված լրագրողների պաշտպանությամբ հանդես է եկել նաև Միավորված ազգերի կազմակերպությունը:

 «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Եգիպտոսում վերջերս կայացված դատավճիռներով, մասնավորապես՝ 183 անձանց մահապատժի և լրագրողների նկատմամբ երկարաժամկետ ազատազրկման վճիռների կապակցությամբ: Գործընթացները, որոնք, ըստ ամենայնի, չեն համապատասխանել արդարադատության չափորոշիչներին, մասնավորապես՝ նրանք, որոնք հանգեցրել են մահապատժի որոշման կայացմանը, կխարխլեն երկարատև կայունության հաստատման հեռանկարը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հերթն այս անգամ Իտալիայինն էր. Եվրոպական այս թիմը ևս դուրս մնաց պայքարից, Ուրուգվայը միացավ Կոստա-Ռիկային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’