‘Եգիպտոսում ավտովթար է տեղի ունեցել. կա 13 զոհ’

785

Եգիպտոսի Ասյուտ շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 13 մարդ է զոհվել, 14-ը տարբեր կարգի վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ՆԳՆ-ի հաղորդագրությանը:

Ասյուտի կենտրոնից Կարմիր ծովի Խուրգադա հագստյան գոտի տանող ավտոմայրուղու վրա բախվել են մեծ արագությամբ սլացող բեռնատարը և ուղևորատար միկրոավտոբուսը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՃՏՊ-ի բոլոր զոհերը Եգիպտոսի քաղաքացիներ են:

Նախորդ հոդվածը‘Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» խոսնակը պարզաբանում է, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետի վրա Սերժ Սարգսյանի նկարը’