‘Եգիպտոսում բախումների արդյունքում՝ տասնյակ զոհեր են եղել’

825

Առնվազն 50 մարդ է զոհվել Եգիպտոսում անվտանգության ուժերի և Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: «Մուսուլման եղբայրներ» շարժման ավելի քան 200 անդամներ ձերբակալվել են Կահիրեում, որտեղ ընդհարումների հետևանքով 26 հոգի զոհվել է, հաղորդում է BBC-ն:

Կիրակի օրը Եգիպտոսում նշվում էր արաբա-իսրայելական հակամարտության 40-ամյակը, որն ստացել է «Դատաստանի օրվա պատերազմ» անունը: Կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ են տեղի ունեցել միանգամից մի քանի քաղաքներում: Անվտանգության ուժերը փորձել են ուղղակի բախումներ թույլ չտալ հակամարտող կողմերի միջև: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Թահրիր հրապարակում, անվտանգության ուժերը թույլ չեն տվել, որ Մուրսիի կողմնակիցները մտնեն հրապարակ:

Ավելի վաղ Եգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, թե կառավարությունը թույլ չի տա խափանել «հոկտեմբերի տոնական շքերթը»: Իսկ երկու օր առաջ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները հայտարարել էին, որ բողոքի անժամկետ ակցիա են սկսում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին’
Հաջորդ հոդվածը‘ՌԵՍՈ-ն բժշկական ապահովագրության գծով հավաքագրել է ամենամեծ ծավալով պրեմիաները’