‘Եգիպտոսում բախումների արդյունքում զոհվել է 16 մարդ’

1045

Եգիպտոսում 2011 թ. ժողովրդական ապստամբության չորրորդ տարեդարձի առթիվ ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ, որոնցում զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում են եգիպտական իշխանությունները, կիրակի օրը զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում: Հիմնականում՝ զոհերը եղել են մայրաքաղաքի արևելյան արվարձաններում, որտեղ ուժեղ են արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման դիրքերը:

Իշխանությունները հետաձգել են ժողովրդական ապստամբության տարեդարձին նվիրված միջոցառումները, որի արդյունքում տապալվեց նախագահ Հոսնի Մուբարաքը, և ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ողջ երկրում: Սակայն դրանք, պարզվել է, բավարար չեն եղել ցուցարարների և ոստիկանության միջև արյունալի բախումները կանխելու համար:

Անցյալ տարի՝ ապստամբության երրորդ տարին նշելիս, նույնպես տասնյակ զոհեր եղան: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անհայտ մեկը կարողացել է զանգահարել Դևիդ Քեմերոնին’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զսպել Պոռոշենկոյին’