‘ Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներում տուժածների թիվն անցել է 500-ը’

785

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նոր Սահմանադրական հռչակագրի դեմ բողոքի զանգվածային ակցիաներն աստիճանաբար տարածվում են երկրով մեկ: Անկարգությունների ընթացքում տուժածների թիվն արդեն անցել է 500-ը: Տեղական ԶԼՄ-ների լրատվության համաձայն՝ «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների և հակառակորդների միջև գիշերը բախումներ են տեղի ունեցել Գարբիա նահանգի Տանտա քաղաքում, վիրավորվել է առնվազն 20 մարդ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Կիրակի օրը Դամանհուր քաղաքում սպանվել է 15-ամյա անչափահաս՝ իսլամական շարժման մի ակտիվիստ:

Իսլամիստների և նախագահի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ Մուրսիի սահմանադրական վերջին փոփոխությունների դեմ հանդես եկող ազատական ուժերի միջև Եգիպտոսում բախումները չեն դադարում հինգշաբթի օրվանից: Երեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, թե՛ ընդդիմությունը և թե՛ «Մահմեդական եղբայրները» նախատեսում են կազմակերպել իրենց «միլիոնների երթը»: Շատերը վախենում են, որ այդ ակցիաների միաժամանակյա անցկացումը կարող է հանգեցնել նոր բախումների և նոր բռնությունների:

Նախորդ հոդվածը‘Արամ Սիմոնյան. Պարտադի՞ր ա, որ դա համապատասխանի ‘
Հաջորդ հոդվածը‘Ալգիրդաս Բուտկյավիչուսը նշանակվել է Լիտվայի վարչապետ ‘