‘Եգիպտոսում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. 49 երեխա զոհվել է (լրացված)’

1029

Դպրոցական ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով Եգիպտոսում 40 երեխա է զոհվել, հաղորդում Reuters գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել Կահիրեից հարավ: Ավտոբուսը Մանֆալութ քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք: Ողբերգության պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Կատարվում է հետաքննություն: 

_____________

13:08

Ճշգրտված տվյալներով, որոնք հաղորդում է Եգիպտոսի ՆԳՆ-ն, զոգերի թիվը աճել է և այս պահի դրությամբ հայտնի է 45 զոհված երեխայի մասին: Ավտոբուսում են գտնվել 60 երեխաներ:

_____________

13:17

Եգիպտոսի տրանսպորտի նախարար Մուհամեդ Ալ-Մատինին քիչ առաջ հրաժարական է տվել:

_____________

14:40

Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 49-ի: Եվս 13 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում են հավաքվել հարյուրավոր մարդիկ, որոնք փորձում են պարզել իրենց հարազատների ճակատագիրը և պահանջում են մահապատժի ենթարկել մեղավորներին:

Եգիպտոսի նախագահը Մուհամեդ Մուրսին պահանջել է անհրաժեշտ օգնությունը ցույց տալ զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես նաև կատարել հետաքննություն և պատժել բոլոր մեղավորներին: 

Կապի նախարարի օրինակին է հետևել նաև Եգիպտոսի երկաթգծերի տնօրենը, որը նույնպես հրաժարական է տվել: 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին պատմել է վրաց-ռուսական հարաբերություններից’
Հաջորդ հոդվածը‘Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը’