‘Եգիպտոսում զանգվածային ցասման նոր ալիքի վտանգ կա ‘

794

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները փողոցային պայքարի են անցել:  Հազարավոր ցուցարարներ պաշարել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակները՝ որպես երկրի ղեկավարի մի շարք հրամանների դեմ բողոքի նշան, հայտնում է ИТАР-ТАСС-ը :

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև մի շարք խոշոր քաղաքներում, ցուցարարների բազմությունը ներխուժել է իշխող կուսակցության գրասենյակները, այնուհետև ավերել կամ հրդեհել դրանք:

Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը, որի միջոցով Մուհամմեդ Մուրսին օրենդիր ոլորտում բացառիկ լիազորություններ է հատկացրել ինքն իրեն, դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել Եգիպտոսում: Ներկայումս երկրի Սահմանադրական դատարանը ուսումնասիրում է «երդմնազանցության և սահմանադրական հիմունքների խախտման» համար երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու՝ ընդդիմության միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘Նաիրի Հունանյանի մորը մահացած են գտել ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին ‘