‘Եգիպտոսում ընդդիմության եւ իշխանության կլողմնակիցների բախման հետեւանքով 40 մարդ վիրավորվել է ‘

869

Կահիրեի Թահրիր հրապարակում Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի եւ նրե քաղաքական հակառակորդի կողմնակիցների  միջեւ ընդհարման հետեւանքով ավելի քան 40 մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА-Новости-ն:

Նախագահին աջակցող «Մուսուլման եղբայրների» եւ լիբերալ-դեմոկրատների միջեւ բախումներն այսօր ընթանում էին ամբողջ օրվա ընթացքում:

Տասնյակ մարդիկ միմյանց վրա քարեր են նետում, երբեմն անցնում են ձեռնամարտի, օգտագործելով երկաթե խողովակներ: Ինչպես նախորդ տարվա հեղափոխության ժամանակ, հրապարակում լսվում են այնպիսի վանկարկումներ, ինչպիսին է «ժողովուրդը պահանջում է ռեժիմի անկումը»: Ոստիկանությունը հրապարակում չէԹահրիրին հարակից փողոցներում հերթապահում են շտապ օգնության մեքենաները: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան — Իտալիա՝ 1:1. հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Իտալիա՝ 1:2: Դե Ռոսին առաջ մղեց Իտալիայի հավաքականին’