‘Եգիպտոսում ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնագիր են կնքել’

892

Եգիպտոսի հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարները համաձայնագիր են կնքել բռնությունից հրաժարվելու մասին: Ըստ BBC-ի, այն կօգնի վերջ դնել երկրում շարունակվող եւ արդեն ավելի քան 50 մարդու կյանք խլած փողոցային բախումներին:

Համաձաձայնագիրը կնքվել է «Մուսուլման եղբայրների» եւ ազատական ընդդիմության միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: Բանակցություններն ընթանում էին Եգիպտոսում սյուննի իսլամի գլխավոր հոգեւոր ակադեմիայի շենքում:

Ավելի վաղ ընդդիմությունը հրաժարվում էր բանակցել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ՝ հայտարարելով, որ մինչ այդ նա պետք է ապացուցի իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:  

Նախորդ հոդվածը‘«Թղթե սիրավեպ». Disney-ի՝ «Օսկար»-ի հավակնող կարճամետրաժ ֆիլմը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմ. Թռչում եմ Փարիզ. մանրամասները՝ շուտով’