‘Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի նախագահի նստավայրը ‘

916

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարավոր հակառակորդներ շարժվում են դեպի Կահիրեում գտնվող նախագահական նստավայրը: Նախօրեին Մուրսին կոչ է արել համազգային երկխոսություն սկսել, սակայն ընդդիմության ղեկավարները հրաժարվել են բանակցությունների գնալ:

Բողոքավորները, վանկարկելով «Ժողովուրդը ռեժիմի անկումն է ցանկանում», երեք ուղղություններով շարժվում են դեպի նախագահական պալատ եւ անցորդներին կոչ են անում միանալ իրենց: Նախագահական նստավայրի մոտ են բերվել զինվորականներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ՝ տասնյակ տանկեր եւ այլ զրահատեխնիկա:

Բողոքի ցույցեր են ընթանում նաեւ Եգիպտոսի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում: Ընդդիմությունը հանդես է գալիս ընդդեմ Մուրսիի նախագահական լիազորությունների ընդլայնմանը եւ պահանջում է վերանայել նոր սահմանադրության նախագիծը: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստն ապօրինի է համարում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդդիմությունը նախագահի թեկնածու է առաջադրել Յուլիա Տիմոշենկոյին ‘