‘Եգիպտոսում հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա. 17 մարդ տուժել է’

750

Նեղոսի դելտայում գտնվող եգիպտական Մանսուրա քաղաքում հարձակում է կատարվել ոստիկանության բաժանմունքի վրա, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, առնվազն 17-ը՝ վիրավորվել:

Պայթյունը որոտացել է անվտանգության ծառայության շենքի մոտ: Եգիպտոսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ պայթուցիկ սարքը դուրս են նետել շենքի մոտով անցնող ավտոմեքենայից: Պայթյունի արդյունքում տուժել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Associated Press-ի տվյալներով՝ պայթյունից հետո իրավապահները շրջապատել են լքված մի տուն, որտեղ զինված մարդիկ են եղել, ու փոխհրաձգություն է սկսվել:

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հաջորդ օրը: Այդ բախումների արդյունքում Կահիրեում զոհվել է ինը մարդ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօրը լուսանկարներով’
Հաջորդ հոդվածը‘1700 տարի մեր հոգեւոր առաջնորդները մի երթուղային «գիծ» են ունեցել՝ Երկիր-Վերին Սիոն (երկինք)’