‘Եգիպտոս. Երկրի զարգացման ծրագիրը չպետք է բացառի որևէ կուսակցության’

874

Կահիրեի և Ալեքսանդրիայի հրապարակներում հավաքված բազմահազար ցուցարարները ցնծությամբ են ընդունել այն լուրը, որ տեղի է ունեցել Ադլի Մանսուրի՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի երդմնակալության արարողությունը: «Եգիպտացի ժողովուրդը դեմոկրատական արժեքները և հեղափոխական նվաճումները խաղաղ և քաղաքակիրթ ձևով պաշտպանելու  օրինակ ցույց տվեց ողջ աշխարհին»,- ասված է առաջատար ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ» կազմակերպության հայտարարության մեջ:

«Ազգային փրկության ճակատը» նաև ընդգծում է, որ Եգիպտոսի ապագա քաղաքական զարգացման  ծրագիրը «չպետք է բացառի որևէ կուսակցության կամ շարժման, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներին»»:  (Ի դեպ, Եգիպտոսի դատախազությունն այսօր «Մուսուլման եղբայրների» ղեկավարների ձերբակալման թույլտվություն է տվել): Նույն միտքն է հնչել նաև ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի ելույթում. ««Մուսուլման եղբայրները» եգիպտական հասարակության մի մասն են, և նրանք հրավիրվել են մասնակցելու ազգի ապագայի շինարարությանը»,- ասել է Մանսուրը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին հեռացրել են պաշտոնից. Ղուկասյանը բողոքում է’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարում» հարսանիք է, դրսում՝ բողոքի ակցիա’