‘Եգիպտոս. Մուրսիի կողմնակիցները պատրաստ են թե՛ հաղթանակի և թե՛ մահվան’

814

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակաիցները չեն հեռանում բարիկադներից, որ կառուցել են Կահիրեի երկու հրապարակներում: Նրանք պատրաստ են կանգնել մինչև վերջ՝ աուշադրություն չդարձնելով վրանային ավաններում էլեկտրականությունն ու ջուրն անջատելու սպառնալիքներին: Նրանք հայտարարում են, որ պատրաստ են մեռնել հանուն նրա, որպեսզի իրենց ընտրված նախագահը վերադարձվի իշխանության: «Մուսուլման եղբայրներն» իրենց դիրքորոշումը չեն փոխել նաև այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ սալաֆական (վահաբական) «Ան-Նուր» կուսակցությունը համաձայնել է բանակի վերահսկողության տակ գտնվող ժամանակավոր կառավարության հետ միասին  մասնակցել նոր սահմանադրության նախագծի մշակմանը: «Մեր սրտերը լի են վճռականությամբ, մենք պատրաստ ենք մեռնել: Մենք մահը կընդունենք հանուն Ալլահի»,- ասում են ցուցարարները:

Ոստիկանությունը մեկ օր ժամանակ է տվել վրանային ավանից հեռանալու և ցույցերը դադարեցնելու համար, որից հետո նախատեսվում է սկսել բողոքի օջախների ոչնչացման գործողությունը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու փաստի առիթով քրգործ է հարուցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտին. ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով’