‘Եգիպտոս. 98%-ը դեռ չի նշանակում կոնսենսուս’

814

Եգիպտոսում հուսով են, որ նոր սահմանդրության ընդունումը երկիրը կտանի ժողովրդավարական զարգացման ուղով: ԱՄՆ-ը և Եվրամիությունը ողջունել են հանրաքվեի արդյունքները, որի արդյունքները հայտարարվեցին շաբաթ օրը՝  քվեարկողների 98 %-ը «կողմ» է:

Այդ արդյունքները «խոստումնալից» է անվանել Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն իր կիրակնօրյա ուղերձում:

Շատ վերլուծաբաններ, սակայն, հիշեցնում են, որ նոր սահմանադրությանը կողմ են քվեարկել ընտրատեղամասեր եկած եգիպտացիները, իսկ դրանք  բնակչության 40 %-ից  ավելին չեն: Ուստի և եգիպտական քաղաքականության մեջ լիակատար կոնսենսուսի մասին խոսելը դեռ վաղ է: «Մեծ մասն «այո» է քվեարկել, քանի որ հոգնել է և հույս ունի, թե նոր սահմանադրությունը կբարելավի կյանքը: Ոմանք այդպես են քվեարկել, քանի որ չեն ընդունում և վախենում են «Մուսուլման եղբայրներին»»:

«Մուսուլման եղբայրներ» շարժումը, հիշեցնենք, բոյկոտել էր հանրաքվեն՝ անօրինական հայտարարելով այն,  ինչպես նաև եգիպտական ղեկավարության բոլոր գործողությունները, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով նախագահ Մոհամեդ Մուրսիին տապալելու ճանապարհով, հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ՊՆ. Ադրբեջանական կողմն անպատիժ չի մնա’
Հաջորդ հոդվածը‘Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Անկարան ավելի հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կձևացնի ‘