Եզակի վիրահատություն «Արմենիա» բժշկական կենտրոնում

2774

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում օրեր առաջ իրականացվել է բնույթով եզակի վիրահատություն:

Բուժառու Հ.Գ.-ն Կարմիր Խաչի օգնությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան և ընդունվել «Արմենիա» ՀԲԿ: Գանգատվել է կլման ակտի խիստ խանգարումից, սնունդ ընդունելուց հետո առաջացող փսխումներից, քաշի կորստից և աշխատունակության անկումից: Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին և ստորին հատվածների սպիական ստրիկտուրա՝ վիրահատական բուժման ցուցումով: Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո կատարվել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կերակրափողի սուբտոտալ մասնահատում՝ ստամոքսի ցողունով միամոմենտ պլաստիկայով:

Վիրահատությունը կատարվել է հետևյալ վիրաբուժական  անձնակազմով՝

Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտություների դոկտոր վիրաբույժ- ուռուցքաբան, բ․գ․դ․  Գագիկ Աշոտի Համբարձումյան, վիրաբույժ, ուռուցքաբան՝ Վահագն Գագիկի Համբարձումյան, անեսթեզիոլոգ՝ Հովհաննես Երոյան, վիրաբույժներ՝

Շահեն Բադալյան, Նարեկ Թորոսյան, կրծքային վիրաբույժներ՝ Սուրեն Վարդանյան, Ազատ Աղաբեկյան, կլին. օրդինատոր՝ Վլադիմիր Ռափյան, վիրահատարանի բուժքույր՝ Նարա Եղոյան:

Երիտասարդ անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը հնարավորություն տվեց նման բարդ վիրահատությունը կատարել ներկայումս աշխարհում ընդունված, բայց Հայաստանում դեռևս չկիրառվող քիչ ինվազիվ լապարոսկոպիկ և թորակոսկոպիկ մեթոդներով։

Հետվիրահատական ապաքինումից հետո, բուժառուն դուրս է գրվել հիվանդանոցից:

Նախորդ հոդվածըՄբապեն՝ ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց ադրբեջանցի Ահմադզադային