‘Եզան վերաբերյալ Գալուստ Սահակյանի ակնարկն այլ երանգներ է ստանում. Մամուլ’

1729

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե հիմա ամեն ինչ շատ խառն է, որովհետև «համ գողն է տնից, համ եզը»:

«ՉԻ» — Եթե հաշվի առնենք, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները հիմնականում վերաբերում էին կառավարությանը, իսկ կառավարության ղեկավարն, ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանն է, և եթե հիշենք վերջինիս անառողջ հետաքրքրությունը կովերի կուրծքը գոլ ջրով լվանալու գործընթացի նկատմամբ, եզան վերաբերյալ Գալուստ Սահակյանի ակնարկն այլ երանգներ է ստանում: Բայց մյուս կողմից էլ՝ գողի ու եզան «տանդեմում» Տիգրան Սարգսյանին ավելի շատ գողի ամպլուան է հոգեհարազատ, այնպես որ՝ ամեն ինչ իսկապես շատ խառն է:

Իսկ ընդհանրապես՝ «գողը որ տնից լինի, եզը երդիկից կհանեն» ասացվածքը մեր դեպքում պետք է փոքր-ինչ ձևափոխել. «գողը որ կառավարությունից լինի, թալանը չերեզ օֆշոր կհանեն»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Զգուշացեք… ոչխարներից’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի օգտին լրտեսության համար ձերբակալվել է 3 անձ ‘