‘Եզդիները նախատում են միջազգային հանրությանը՝ անգործության համար’

1026

Իրաքի հյուսիսի քուրդ-եզդիները միջազգային հանրությանը մեղադրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից  իրենց հազարավոր ազգակիցների ճակատագրի հանդեպ անտարբերության համար:

Մի իրավապաշտպան BBC-ին հաղորդել է, որ «Իսլամական պետության» գերության մեջ  է առնվազն 5 հազար մարդ:

Իսլամիստների գերությունից փախած մի կին պատմել է, որ գրոհայինների մոտ պահվող եզդիներին բռնաբարում են, ծեծի ենթարկում և ստիպում հրաժարվել իրենց դավանանքից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը’
Հաջորդ հոդվածը‘Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանության մեղավորները ձերբակալվել են’