‘«Եզդիների ազգային կոմիտեն» վրդովված է ԱՎԾ տվյալներից . Հայտարարում են, որ ընդամենը 40 եզդի ունի բարձրագույն կրթություն ‘

1115

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ն վրդովված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից և պատրաստվում է դիմել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանը: Նա նշել է, որ նույնիսկ «մի քանի գյուղում մարդահամար չի անցկացվել»՝ հավելելով, որ ԱՎԾ-ն ոչ ստույգ տվյալներ է ներկայացրել`կապված միգրացիայի տեմպերի և եզդիների թվաքանակի հետ:

«Տվյալներ են ներկայացվել նաև կրթության մակարդակի վերաբերյալ: Նրանք հայտարարում են, որ ընդամենը 40 եզդի ունի բարձրագույն կրթություն, բայց իրականում նրանք ավելի շատ են»,- հայտարարել է նա: Ըստ որում, Սուլթանյանն ավելացրել է, որ, վիճակագրական ծառայության տվյալներով, 3 հազար եզդի գիտնի պարսկերեն, սակայն իրականում ընդամենը 2-3 երիտասարդ է ավարտում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը: «Վիճակագրական ծառայությունը նաև հավաստիացնում է, թե իբր եզդիները չեն տիրապետում հայերենին, սակայն իրականում մենք շփվում ենք մեր ազգային լեզվով, բայց տիրապետում ենք նաև հայերենին»,- հայտարարել է նա: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի գրասենյակի վրա հարձակված անձը ազատ է արձակվել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկոն «խոստովանել է», որ «լեսբի» է’