‘Եզդիների ազգային միությունների նախագահը Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել’

745

Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել։ Ստորև ներկայացնում ենք Թամոյանի հայտարարությունը.

«2013 թ. հունվարի 16-ին դժբախտաբար տեղեկացանք Եզդի ժողովրդի հայրենասեր զավակներից մեկի՝ Ասլան Ուսոյանի (ավելի շատ հայտնի է որպես Դեդ Հասան) մահվան մասին։ Նրա մահվան լուրը ամբողջությամբ ցնծեց համայն աշխարհի եզդիներին։ Դատապարտում ենք այդ ոճրագործներին, այդ գիշատիչ մարդասպաններին, որոնք խլեցին Եզդի ժողովրդի արժանի զավակ «Դեդ Հասան»-ի կյանքը։ Նա այն անձնավորությունն էր, որ ամբողջ աշխարհի եզդիները ճանաչում էին, նա ֆինանսապես, բարոյապես օգնում և օժանդակում էր եզդիներին, ինչպես նաև նշենք, որ նա պահպանում էր իր ազգային էթնիկ պատկանելությունը։ Կրկին անգամ ցավով նշում ենք, որ մենք եզդիներս չունենք այսօր պետականություն, մեր պետականությունը համարվում է այն երկիրը, որտեղ, որ մենք բնակվում ենք, իսկ պետությունը, իշխանությունները, ազգային անվտանգության մարմիները պետք է երաշխիք դառնան տվյալ երկրում բնակվող յուրաքնչյուր քաղաքացու անվտանգության համար։

Տեղեկացնում ենք, որ Դեդ Հասանը սպանվել է հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում՝ Պովարսկայա փողոցում: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14:30 «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։ 2010 թվականին “Դեդ Հասանի” նկատմամբ արդեն մի մահափորձ կատարվել էր, դրա հետեւանքով նա հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։

Նշենք նաև, որ մի քանի ամիս առաջ ճանապարհին ՌԴ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքից մահանում է ազգությամբ եզդի, մեծ հեղինակություն վայելող Մերալի Մուսոյանը (Օմար Կրասնոդարսկի)։ Ինչպես նաև մահափորձեր են կատարվել որոշ եզդի բարերարների վրա։

Աշխարհի Եզդիների ազգային միությունը դատապարտում է նման ծանր հանցագործություն կատարող տարերին, նրանք անհապաղ պետք է ձերբակալվեն և օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն։ Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունները խորին կսկիծով իր ցավակցություններն է հայտնում Դեդ Հասանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Միաժամանակ համաձայն եզդիների կրոնական սահմանադրության, անվանի հեղինակություն վայելող անձանց, տվյալ դեպքում «Դեդ Հասան»-ի համար երեք միլիոն եզդի ժողովրդի շրջանում 7 օրյա (հունվարի 16-23-ը) սուգ ենք հայտարարում»։

Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միությունների նախագահ,

Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության
միջազգային ակադեմիայի ակադեմիկոս՝

Ազիզ Թամոյան

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ. Ալժիրում առևանգվածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1’