‘Եթե ԱԺ-ի դիմաց` մկներ, ապա նախագահականի դիմաց՝ թմրանյութ. Մամուլ’

1307

«Չորրորդ իշխանություն» թերթը իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ, ի նշան բողոքի, Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկնիկներ են կախել:

«ՉԻ»- Ակտիվիստներն, իհարկե, դա արել են առանց որևէ հետին մտքի՝ ամենևին նկատի չունենալով որևէ մեկի մականունը: Այլ հարց է, որ եթե բոլոր բողոքավորները որոշեն նույնպիսի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և մկներ բաց թողնել ԱԺ տարածքում, ոստիկանությունը ստիպված կլինի նրանց դեմ կատուներ կիրառել: Այ, դա հաստատ դուր չի գա Աժ ղեկավարությանը: Իսկ եթե նույն մոտեցումը կիրառեն նաև նախագահական նստավայրի առջև ցույց անողները, նրանց դեմ պետք է պայքարեն ոչ թե հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը, որովհետև հասկանալի է, թե ինչ պիտի կախեն ցուցարարները նախագահականի ճաղավանդակներից:

Ի դեպ՝ քաղաքացիական նախաձեռնության անդամներն ակնհայտորեն սխալ մարտավարություն էին ընտրել: Եթե նրանք ցանկանում էին հանդիպել ԱԺ ղեկավարության հետ, ճաղավանդակներից ոչ թե պետք է մկներ կախեին, այլ պանիր:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի փորձագետ. Երբ ինձ ասում են, թե Ղրիմը հարկավոր է տալ Ռուսաստանին, ես առաջարկում եմ այն տալ Թուրքիային կամ Հունաստանին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել’