Եթե այսօր դեռ դիվանագիտական ռեսուրս ունենք, դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին

1450

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Առաջին նախագահի «ընդդիմախոսները» հաճախ են դիմում քաղտեխնոլոգիական պարզագույն հնարքի․ «Ղարաբաղյան շարժման ալիքի վրա հռչակեց «Միացում» նպատակ, եկավ իշխանության, բայց խոստումը չկատարեց»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իրականացրել է Հայաստան-Արցախ միացումը, այլեւ հասել փաստի միջազգային լեգիտիմացմանը։ Միջազգային ոչ մի ատյան, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, չի դատապարտել Լաչինի միջանցքի բացումը։

Եւ եթե այսօր մենք դիվանագիտական ռեսուրս դեռ ունենք՝ պահելու Լաչինի միջանցքի էքստերիտորիալ կարգավիճակը, պնդել, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ուղիների վրա նույն ռեժիմը միջազգայնորեն լեգիտիմ չէ, ապա դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»։

Նախորդ հոդվածըՊարտություն, որ շարունակվում է․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՈ՞ւր է քո եղբայր Աբելը