‘Եթե խնդիրները չլուծվեն, Աղվանաձորի բնակիչները նորից կփակեն միջպետական ճանապարհը’

935

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Վայոց Ձորի մարզի Աղվանաձոր գյուղում լարված վիճակ էր ստեղծվել:

Մեզ հասած տեղեկություններով՝ Աղվանաձոր գյուղի բնակիչները փորձել են փակել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի՝ գյուղին կից ճանապարհահատվածը, սակայն ոստիկանությունը արգելել է նրանց դա անել: Ըստ մեր տեղեկությունների՝ գյուղացիների բողոքի պատճառը խաղողի մթերման ցածր գինն է եղել: Գյուղացիներին որպես մթերման գին են առաջարկում մեկ կիլոգրամի դիմաց 180 դրամ, ինչը գյուղացիները շատ ցածր են համարում և հայտարարում են, որ կնախընտրեն բերքն ամբողջությամբ փչացնել, քան վաճառել 180 դրամով: Գյուղացիները, որպես իրենց համար ընդունելի գին, համարում են 230 դրամը: Այսօր տեղական իշխանությունները կարողացել են համոզել գյուղացիներին «ցրվել տներով», սակայն նրանք հայտարարել են, որ եթե վաղը գյուղատնտեսության նախարարը կամ այլ պաշտոնատար անձինք չգնան գյուղ և իրենց մտահոգող հարցերին լուծում չտան, աղվանաձորցիները նորից կփորձեն փակել միջպետական ճանապարհը:

 

Նախորդ հոդվածը‘Գնալու են Բաքուն գրավելու. Կառավարական կամուֆլյաժների ֆեյսբուքյան արձագանքներ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում վերացրել են պետական հիմնարկներում մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը’