‘Եթե Սերժ Սարգսյանը նորից հրավիրի Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա վերջինս կգնա հանդիպման’

1454

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ  վաղը առավոտյան նամակ է ուղարկելու Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Տարոն Մարգարյանին՝ մարտի 5-ին հրավիրելով նրանց  Ազատության հրապարակ ինքնաբացարկ հայտնելու ու իր իսկ բնորոշմամբ՝ ժողովրդի առջև հաշվետվություն տալու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ պետական բոլոր գրասենյակները պատկանում են ժողովրդին, այդ իսկ պատճառով, եթե Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը կամ Տարոն Մարգարյանը հրավիրեն իրեն մինչև մարտի 5-ը իրենց  գրասենյակներ, ապա ինքը սիրով կգնա հանդիպման: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հաղթեց «Բարսելոնային»’