‘Եթե «Վեգային» տուգանել են՝ վիճակագրական ծառայությունն էլ օրումեջ պիտի տուգանվի. Մամուլ’

896

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է՝ «Վեգա» խանութը հայտարարել է, թե 110 տոկոս զեղչ է տրամադրում իր հաճախորդներին, ինչի առթիվ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել այդ խանութի նկատմամբ, որովհետև «պարզել է», որ դա անիրատեսական զեղչ է։

«ՉԻ» — Թե ինչ է նշանակում 110 տոկոս զեղչ՝ երևի բոլորն էլ պատկերացնում են: Դա նշանակում է, որ եթե այդ խանութից, ասենք, 200 հազար դրամանոց հեռուստացույց են գնում, իրենք դա ոչ միան ձրի են տալիս, այլև դեռ մի բան էլ 20 հազար դրամ են տալիս գնորդին: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցել այդ «կայֆարիկ» խանութի նկատմամբ:

Վերջին հաշվով՝ եթե պատճառն անիրատեսական թվերն են, ապա կառավարության ցանկացած նիստից հետո պիտի նման վարույթ հարուցվի, ազգային վիճակագրական ծառայությունն էլ օրումեջ պիտի տուգանվի: Էլ չենք խոսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին, որն ամեն ընտրությունից հետո ակնհայտ անիրատեսական արդյունքներ է ներկայացնում: Այնպես որ՝ վարույթ հարուցելու տեղերը շատ են: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ պետ Արտակ Շաբոյանը ստանձնել է Սամվել Ալեքսանյանի փաստաբանի դերը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի հարավում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է 27 մարդ’