‘Եթե Ֆալկաոն տեղափոխվի «Ռեալ», նրա կյանքը մղձավանջի կվերածվի. Պաուլու Ֆուտրե’

773

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ»:

«Եթե Ֆալկաոն տեղափոխվի «Ռեալ», ապա նրան Մադրիդում ծանր կյանք է սպասվում: Իհարկե, կարիերայի տեսանկյունից նրա տեղափոխությունը «Ռեալ» լավ քայլ կլինի: Սակայն կենցաղի առումով Ռադամելի եւ նրա ընտանիքի համար իսկական մղձավանջ կսկսվի:

Հետաքրքիր կլիներ Ֆալկաոյին տեսնել «Բարսելոնայում»: Նա կարող էր հարմարվել կատալոնացիների խաղաոճին, քանի որ փայլուն է խաղում: Իսկ նրա համագործակցությունը Մեսիի հետ պարզապես ֆանտաստիկ կլիներ»,- Ֆուտրեի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Սյուզան Ռայսը այլևս չի հավակնում ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարի պաշտոնին’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմի պատրիարքարան. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել’