‘ԵԹԿՊԻ-ն դատապարտում է դասախոսի դանակահարության դեպքը’

1421

Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գևորգյանի դանակահարությունը:

«Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը և զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ:

Վասիլ Գևորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:

Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին»:

Նախորդ հոդվածը‘«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլը» փաստեր է ներկայացրել Նարեկ Սարգսյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալը պահանջում է քրեական պատասպանատվության ենթարկել նախարարին’