‘ԵԺԿ նախագահին «բացել ա». Մամուլ’

1689

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Մարտենսը հայտարարել է, թե «Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունիԻրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամանսությունը ստացել է գործող նախագահը»:

«ՉԻ» — Այս հայտարարությունը ԵԺԿ նախագահն արել է Բրյուսելում՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից րոպեներ անց: Հաշվի առնելով հայտարարության բացառիկ ցինիզմը՝ կարելի է ենթադրել, որ տվյալ դեպքում հնարավոր է երկու տարբերակ: Կամ հայտարարության տեքստը Էդուարդ Շարմազանովն է գրել, կամ էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում «կողմերը» քննարկել են Եվրոպայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները և նույնիսկ տեղում որոշակի խմբաքանակ ոչնչացրել: Համենայն դեպս միայն այդօրինակ գործընթացից հետո մարդ կարող էր հայտարարել, որ ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը, առավել ևս՝ մեծ ճշգրտությամբ նշել, թե ընտրությունների առաջ ինչ ակնկալիքներ ուներ թեկնածուներից մեկը: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’