‘Ելիսեյան պալատն անդրադարձել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերաբերյալ հարցումին’

818

Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, պատասխանել է ֆրանսհայկական ասոցիացիայի դիմումբողոքին` կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հետ, որի մասին խոստում էր տվել նախագահ Ֆրանսուա Օլանդը` նախագահական արշավի ժամանակ:

News.amը, վկայակոչելով«Nouvelles d’Arménie»-ն, տեղելացնում է, որ  մի քանի ամիս սպասելուց հետո «Արմենիա» ասոցիացիան պատասխան է ստացել Ֆրանսիայի  նախագահի աշխատակազմի ղեկավար Իզաբել Սիմայից, որում, մասնավորապես, ասված է. «Պետության ղեկավարն ստացել է ձեր նամակը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հետ կապված:  Նա հանձնարարել է ինձ պատասխանել ձեզ: 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան, ընդունելով օրենքը` ճանաչեց հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի ծանրությունը: Ինչպես 2013թ. ապրիլի 24-ին նշել էր կրթության նախարար Վենսան Պեյոնը, երկրի նախագահի կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան` կառավարությունը ցանկանում է իրավական, Սահմանադրության սկզբունքներին չհակասող  մեխանիզմներ  գտնել, որպեսզի ոչ ոք չկարողանա անպատիժ ժխտել  կամ նվազեցել հայ ժողովրդին պատճառված ցավը եւ ժխտել այն, ինչ տեղի է ունեցել»:

Նախորդ հոդվածը‘Հայ ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ը մտադիր է ծախսել ընտրագրավներից առաջացած գումարը’