‘ԵԼ. «Բորուսիան» հաղթեց «Տոտենհեմին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1503

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բորուսիան» առանց դժվարությունների հաղթահարեց «Տոտենհեմի» արգելքը: Դորտմունդում կայացած առաջին խաղում Թոմաս Տուխելի սաները հաղթել էին 3:0 հաշվով, իսկ Լոնդոնի «Ուայտ Հարտ Լեյն» մարզադաշտում դորտմունդցիներն առավելության հասան 2:1 հաշվով:

Հանդիպման 24-րդ րոպեին «Բորուսսիային» առաջ մղեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին: Նախ 70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Օբամեյանգը, ապա Սոն Հին Մինը կրճատեց հաշվի տարբերությունը: 

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և արդյունավետ փոխանցում կատարելուց հետո խաղադաշտում տեղը զիջեց Շինձի Կագավային:

 

ՏՈՏԵՆՀԵՄԲՈՐՈՒՍԻԱ Դ.

1-2 (0-1)

MC

 

0-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 24՛, 0-2՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 71՛, 1-2՝ Սոն Հին Մին 74՛

 

ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 4.Տոբի Ալդերվեյրելդ, 15.Էրիկ Դիեր, 16.Կիրան Տրիպիեր, 27.Քեվին Վիմեր, 33.Բեն Դեյվիս (3.Դանի Ռոուզ, 13), 8.Ռայան Մեսոն, 11.Էրիկ Լամելա (60.Ջոշուա Օնոմահ, 74), 20.Բամիդելի Ալի (28.Թոմ Քերոլ, 70), 22.Նասեր Շադլի, 7.Սոն Հին Մին

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս (37.Էրիկ Դուրմ, 54), 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 10.Հենրիխ Մխիթարյան (23.Սինձի Կագավա, 72), 11.Մարկո Ռոյս (22.Քրիստիան Պուլիսիչ, 60), 27.Գոնսալո Կաստրո, 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Էրիկ Լամելա 27՛ (Տ), Տոբի Ալդերվեյրելդ 79՛ (Տ), Գոնսալո Կաստրո 65՛ (Բ) ; Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

 

59

ԳՆԴԱԿԻ %

41

8 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (3)

16

ՏՈՒԳԱՆՔ

6

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կարևոր հաղթանակ տոնեց’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)’