‘
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ և պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց:
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ: Դորտմունդցիները բավականաչափ գոլային պահեր ունեցան, սակայն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում. 30-րդ րոպեին աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Երկրորդ կեսում խաղն էականորեն չփոխվեց. «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հարձակման գծում աչքի ընկնել արդյունավետ գործողություններով, իսկ «Բորուսսիան» երկու գոլ խփեց. դուբլ ձևակերպեց Մարկո Ռոյսը:
‘