‘ԵԼ. «Բորուսիան» պարտվեց «Կրասնոդարին» (տեսանյութ)’

1049

Եվրոպայի լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»: «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին:

Խաղի առաջին րոպեին Մաթս Հյումելսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պերեյրայի նկատմամբ և Ռոման Վայնդենֆելերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Պավել Մամաևը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին:

 

Այժմ երկու թիմերն էլ ունեն 10 միավոր և ապահովել են իրենց տեղը 1/16 եզրափակչում: Խմբի մյուս թիմերը` «ՊԱՕԿ»-ը և «Գաբալան» պայքարը շարունակելու որևէ հնարավորություն չունեն:

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

 

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, C խումբ

«Կրասնոդար» — «Բորուսիա Դորտմունդ»` 1:0
Գոլը` Մամաև 2′ / 11-մետրանոց

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նոր միջազգային իրավիճակը, կամ՝ Հայաստանի «գինը» կրկին բարձր է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրից հետո’