‘ԵԼ. «Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին (տեսանյութ)’

800

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում անգլիական «Վուլվերհեմփթոնը» ժամանել էր Երևան:

«Գայլերը» որակավորման երրորդ փուլի առաջին խաղում  կարողացան հաղթանակի հասնել Երևանի «Փյունիկի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 0-4 հաշվով:Խաղակեսերից յուրաքանչյուրում «Վուլվզը» երկու անգամ գրավեց Դրագոևիչի դարպասը: 

29-րդ րոպեին հաշիվը բացեց Դոհերտին, իսկ 42-րդ րոպեին Խիմենեսը կրկնապատկեց այն:

Առաջին 45 րոպեի ընթացքում երևանյան թիմը վատ ֆուտբոլ չխաղաց: Տարխանովի ֆուտբոլիստները փորձում էին ակտիվ լինել ու սպառնալ մրցակցի դարպասին:

Երկրորդ կեսի հենց մեկնարկում հյուրերը խփեցին նաև երրորդ գոլը: Խիմենեսը կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին: Խաղի վերջում էլ Ռուբեն Նևեշը կարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Դուք Աստծո սպասավորները չեք, օրենսդիրներ եք’
Հաջորդ հոդվածը‘«Մասթերս-1000»․ Խաչանովը հաղթել է Վավրինկային’