‘ԵԼ. «Փյունիկ»-ը չհաղթահարեց «Մաքքաբի»-ի արգելքը (տեսանյութ)’

1179

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքքաբի»-ին:

Հանդիպումն անցավ լարված և դիտարժան պայքարում: Խաղի 11-րդ րոպեին Դենիս Վոյնովը բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով Տալալաևի սաներին: Ընդունած գոլից հետո տանտերերը սկսեցին ակտիվորեն գրոհել և հանդիպման 55-րդ և 68-րդ րոպեներին կարողացան գրավել «Փյունիկ»-ի դարպասը:

Խաղի մնացած ժամանակահատվածում «Փյունիկ»-ը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն ցավալիորեն ոչինչ չստացվեց:

Նշենք, որ թիմերի միջև Երևանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:

Այսպիսով, «Փյունիկ»-ը դուրս մնաց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլից, իսկ «Մաքքաբի»-ն պայքարը կշարունակի արդեն 4-րդ փուլում:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ջոկովիչը դեմ է Ֆեդերերի առաջարկին’