‘ԵԽԽՎ-ի կողմից սահմանված «քաղբանտարկյալ» տերմինը վերաբերում է մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածներին ‘

1103

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է iLur.am-ը,  հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն քվեարկության արդյունքում սահմանեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի բնորոշումը և Եվրոպայի Խորհրդի երկրներին խնդրեց այսուհետև իրավաբանական քննարկումների ընթացքում հաշվի առնել այն: Այս որոշումը կարևոր էր նրանով, որ մինչ այժմ եվրոպական այդ կառույցի ներկայացուցիչները հնարավորություն ունեին ընտրովի որոշել Խորհրդի անդամ որևէ երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության հարցը:

Թե ընդունված տերմինը որքանով է ընդգրկուն և համապատասխան հայաստանյան իրականությանը՝ iLur.am-ը փորձել է պարզել  Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանից:

«Սահմանումը բավականին հետաքրքիր է, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետապնդում իրականացնում են քողարկված՝ այս կամ այն քրեական հոդվածով մեղադրանք առաջադրելով: Հատկանշական է, որ Հայաստանում գործող իշխանությունները ցանկացած հոդվածով դատապարտված իրենց մերձավորների նկատմամբ կամ չեն կիրառում պատիժ, կամ էլ կարող են ժամանակավորապես կիրառել՝ հասարականան ընդվզումը զսպելու նպատակով»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը՝ հավելելով, որ ընդունված բնորոշումը բացառում է խտրական վերաբերմունքը:  Եթե ՀՀ-ում նախկինում կարող էին որևէ մեկին ազատազրկել քաղաքական հայացքների համար ՝ քրեական ինչ-որ հոդված կարելով, ապա այս բնորոշման հիման վրա չեն կարող ավելի մեծ պատիժ սահմանել՝ բացառելով նաև խտրականության առկայությունը:  

Ըստ նրա՝ մարտի 1-ի ողբերգությունից հետո բոլոր ձերբակալվածները,ըստ ընդունված բնորոշման՝ համարվում են քաղաքական բանտարկյալներ: Բնորոշումը տարածվում է նաև Կոնգրեսի 4 երիտասարդների վրա, ովքեր դատապարվել են 2-ից 6 տարի ժամկետով կալանքի: 

Նախորդ հոդվածը‘Մելոման խխունջը սիրում է Cold Play «լսել» ‘
Հաջորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումների քաղաքականացումը բնական երեւույթ է’