‘ԵԽԽՎ-ի հետ բանակցություններ սկսելու համար Բելառուսը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին’

879

Բելառուսի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև երկխոսություն կարող է սկսվել միայն Մինսկի կողմից մի քանի պայմաններ կատարելու դեպքում՝ մահապատժի վերացում, բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում  և «առաջընթացի էական, զգալի և ճշտվելու ենթակա ձեռքբերումներ՝ Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական սկզբունքների պահպանման բնագավառում», նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը: «Այդ երկխոսության մեջ պետք է պարբերաբար ընդգրկվի Բելառուսի քաղաքացիական հասարակությունը»,- ընդգծել են հանձնաժողովի անդամները:

Նախօրեին եվրապատգամավորները հանդիպել են բելառուսցի իրավապաշտպանների հետ, որից հետո  հանձնաժողովը « Բելառուսի կառավարությունից կրկին պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 11 քաղաքական բանտարկյալներին», փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Տրիպոլիում հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատան վրա. մեկ մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. Հայաստանն այլևս ինքնուրույն չի կարող բանակցել մաքսային կամ տնտեսական հարցերի շուրջ’